Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Չինական արդյունաբերությունը տրիլիոն դոլարի կորուստ է ունեցել

Չինական արդյունաբերությունը տրիլիոն դոլարի կորուստ է ունեցել
28.01.2016 | 11:29

Չինաստանի առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր եկամուտը 2015-ին նվազել է 6,4 տրիլիոն յուանով կամ 973 մլրդ դոլարով՝ ըստ Չինաստանի պետական վիճակագրական ծառայության: Եկամտի նվազման հիմնական պատճառն արդյունաբերական արտադրանքի ցածր պահանջարկն է, որ ստիպել է ընկերություններին կրճատել արտադրությունը և նվազեցնել գները:
Չինական արդյունաբերության ճյուղերից 29-ը տարին ավարտել են եկամտի աճով, իսկ 12-ը` անկմամբ: Կրճատում են ունեցել ածխաարդյունաբերող, նավթագազային և մետաղագործական հատվածները: Առավել աճ են գրանցել գյուղատնտեսությունը, էլեկտրոնիկան, տեքստիլ ոլորտները և նավթամթերք արտադրողները: Bloomberg-ի տվյալներով` 2015-ին Չինաստանից 1 տրիլիոն դոլարի արտահոսք է եղել:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ